Legrand Էլ. սարքավորումներ

 

Legrand-ը հանդիսանում է աշխարհում առաջատար արտադրող էլեկտրատեխնիկական նշանակման ապրանքների գծով` առաջարկելով էլեկտրական և ինֆորմացիոն ցանցերի կոմպլեկտավորման համար ամբողջական լուծումներ:

 

Legrand-ի ապրանքատեսականին օգտագործվում է ինչպես բնակելի  տարածքներում, այնպես էլ ադմինիստրատիվ շենքերում և արդյունաբերական տարածքներում: 

 

 Legrand-ի առաջատար լինելը շուկայում պայմանավորված է բարձր պրոֆեսիոնալիզմով, ինչպես նաև խոշոր ներդրումներով, նոր տեխնոլոգիաների և  նյութերի հետազոտման և մշակման ոլորտում: Legrand-ը ապահովում է էլեկտրամոնտաժային սարքերի համաշխարհային շուկայի մոտ 19%-ը և մալուխատարերի գծով 15%-ը: 

 

Legrand-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Ֆրանսիայում: Կազմակերպությունը ներկայացնում է ավելի քան 190 000 անվանում ապրանքատեսակ և հեղինակ է ավելի քան 4500 գյուտերի:  2006 թ-ին կազմակերպության տարեկան շրջանառությունը գերազանցել է 3,7 միլիարդ Եվրոն: Legrand-ը համախմբում է շուրջ 33000 աշխատակիցների աշխարհի ավելի քան 60 երկրներում:

 

Legrand-ը վարում է բազմաբրենդային քաղաքականություն: Բրենդերը որոնք մտնում են Legrand Խմբի մեջ` համալրում են միմյանց և նպաստում են առաջարկվող ապրանքատեսակների արտադրության ծավալմանը: Մյուս կողմից, Բազմամյա փորձը, համբավը և Legrand-ի ձեռքբերումները որոշիչ դեր են խաղում  Խմբի այլ բրենդերի նոր շուկաներ գրավելու հարցում: Հայաստանում ներկայացված են BTicino, Cablofil և Zucchini առևտրային բրենդերը:

 

Legrand-ի ապրանքատեսակները մշակվում են վերջին գիտական նվաճումների հիման վրա և համապատասխանում են  Եվրոպական որակի բարձր ստանդարտներին: Այն սիրված է ինչպես պրոֆեսիոնալ էլեկտրատեխնիկների, այնպես էլ վերջնական սպառողների կողմից, քանի որ այն պարզ է տեղադրման մեջ, հեշտ է օգտագործել և ունի գեղեցիկ դիզայն: Այս ամենը հնարավորություն է տալիս Legrand-ին մասնակցել և հաղթանակ տանել խոշոր պետական և արդյունաբերական տենդերներում:

 

Հայաստանում Legrand-ի ապրամքատեսականին պաշտոնապես ներմուծվում է “Գամմա Էլեկտրիկս” ՍՊԸ-ի կողմից, որը առաջարկում է ամբողջական էլեկտրասարքավորումների տեսականի, սկսած անջատիչներից, վարդակներից, վահանակներից և ավտոմատ անջատիչներից մինչև բարդ բաշխիչ և կառավարման համակարգեր:

 

Մենք զբաղվում ենք ոչ միայն Legrand ապրանքատեսակների ներմուծմամբ այլ նաև իրականացնում ենք շենքերի էլեկտրասնուցման մոնտաժային աշխատանքներ: Մեր կողմից իրականացված խոշորագույն նախագծերն են Տուֆենկյան հյուրանոցային համալիրների էլեկտրասնուցումը, ՀՀ Կենտրոնական Բանկը, HSBC բանկերի ցանցը, Շողակաթ հեռւստաընկերության շենքը, Marriott հյուրանոցը և այլն: